Ռոստոմյան. Աշխարհի առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունը գնահատում եմ լավ
Աշխարհում
13:51 31/08/2017
Հայաստան

Ռոստոմյան. Աշխարհի առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունը գնահատում եմ լավ

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ֆեդերացիայի նախագահության և մարզչական խորհրդի անդամների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են ֆեդերացիայի ընթացիկ աշխատանքները և հետագա ծրագրերը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հաղորդմամբ, նախարար Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի ղեկավարությանը՝ կատարած աշխատանքի համար, և հույս հայտնել, որ հետագայում ևս հայ մարզիչների արհեստավարժությունը հնարավորություն կտա մեր մարզիկներին պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերում:

«2017 թվականի աշխարհի առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունը գնահատում եմ լավ: Ունեցանք աշխարհի երկու չեմպիոն և երկու բրոնզե մեդալակիր: Սա ինչպես մարզիկների, այնպես էլ մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունքն է»,- ասել է Հ. Ռոստոմյանը:

Հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հանաքականների գլխավոր մարզիչները նախարարին ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպված ուսումնամարզական հավաքների և մարզիկների անհատական մարզումների ընթացքը, տեղեկատվություն ներկայացրել  իրականացված բազմաթիվ կազմակերպչական այլ աշխատանքների վերաբերյալ:

 

Placeholder
Ռոստոմյան. Աշխարհի առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունը գնահատում եմ լավ