Հայաստանը Չինաստանի հետ քննարկում է պղնձաձուլարան կառուցելու հարցը
Տնտեսություն
15:11 31/08/2017
Հայաստան

Հայաստանը Չինաստանի հետ քննարկում է պղնձաձուլարան կառուցելու հարցը

Հայաստանը Չինաստանի հետ քննարկում է պղնձաձուլարանի կառուցման ներդրումային ծրագիր իրականացնելու հարցը: Այս մասին կառավարության այսօրվա  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նրա խոսքերով՝ աշխատանքներն ընթացքի մեջ են,  քննարկումներ են իրականացնում չին գործարարների հետ. «Երբ լինի նորություն, այդ մասին կհայտնենք»:

Սուրեն Կարայանը նշեց, որ ներդրումային ծրագիրը գնահատվում է 300 մլն դոլար:
Ինչ վերաբերում է ծրագրի տնտեսական արդյունքներին, նախարարն ասաց, որ  դրանք վերջնականապես պարզ կդառնան աշխատանքների ավարտից հետո:

Հարցին, թե ընթացիկ տարում որքան եմ կազմում Հայաստանում իրականացված ներդրումների ծավալները, Սուրեն Կարայանը հայտնեց, որ տվյալները դեռ ամփոփված չեն, սեպտեմբերին միայն պարզ կլինեն:

Placeholder
Հայաստանը Չինաստանի հետ քննարկում է պղնձաձուլարան կառուցելու հարցը