Անկարան Վաշինգտոնին մեղադրել է Էրդողանի անվտանգության աշխատակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար
Քաղաքական
12:09 31/08/2017
Տարածաշրջան

Անկարան Վաշինգտոնին մեղադրել է Էրդողանի անվտանգության աշխատակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար

Թուրքիայի իշխանությունները բողոքում են Վաշինգտոնի կողմից Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցների վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնելու համար:  Այս մասին գրում է «Ռոյթերզ» գործակալությունը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին՝ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները ծեծել էին քուրդ, հայ ու այլ ազգությամբ ցուցարարներին:

Երեկ հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն, 19 մարդ, որից 15-ը անվտագության աշխատակիցներ են, մեղադրվում են ծեծկռտուքի համար:

«Մենք ամենավճռական կերպով բողոքում ենք կանխակալ մեղադրանքի համար: Մեր դիրքորոշումը մենք հայտնել ենք նաև Անկարայում ԱՄՆ դեսպանին»,-ըստ աղբյուրի, ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հրապարակված տեսանյութերի համաձայն, Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր մեքենայում նստած անձամբ է հետևել իր աշխատակիցների գործողություններին: Պետդեպարտամենտը տեղի ունեցածի կապակցությամբ բողոք է հղել Թուրքիային: Վերջինս էլ ԱՄՆ-ին մեղադրել է անվտանգության համապատասխան գործողություններ չձեռնարկելու համար, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքին:

 

Placeholder
Անկարան Վաշինգտոնին մեղադրել է Էրդողանի անվտանգության աշխատակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի համար