Այսօր դպրոց է գնում շուրջ 40 հազար առաջին դասարանցի
Օրվա թեմա
13:14 01/09/2017
Հայաստան

Այսօր դպրոց է գնում շուրջ 40 հազար առաջին դասարանցի

Նախնական տվյալներով հանրապետությում շուրջ 40 հազար առաջին դասարանցի կա։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը։

«Հստակ թիվը պարզ կլինի սեպտեմբերի 5-ից հետո, երբ որ կոմպլեկտավորման հատվածը կվերջանա։ Նախորդ տարվա համեմատ առաջին դասարանցիների թվի աճ կա։ Նախորդ տարի այն եղել է շուրջ 39 հազար»,- ասաց նա։

Հանրակրթության վարչության պետը տեղեկացրեց նաև, որ կան դպրոցներ, որտեղ առաջին դասարանցիներ չեն եղել. «Նախնական տվյալներով  9 դպրոցում առաջին դասարան չկա։ Հիմնականում դրանք Սյունիքի մարզում են»։

Աշոտ Արշակյանը հավելեց, որ նախորդ տարվա համեմատ առաջին դասարանցիներ չունեցող դպրոցների թիվը, նվազել է։ Անցած տարի այդպիսի 13 դպրոց է եղել։

Placeholder