Սեպտեմբերի 3-ին մեկնարկում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը
Սպորտ
14:05 01/09/2017
Հայաստան

Սեպտեմբերի 3-ին մեկնարկում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է Թբիլիսիում սեպտեմբերի 3-27-ը։ Այն իր մասնակիցներով համարվում է ուժեղագույնը պատմության մեջ։ chess.am-ի հաղորդմամբ, մասնակիցների թիվը 128-ն։ Նրանց թվում են նաև Լևոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։ 

1/64 եզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա Դանիել Կաուդերիի հետ (ՀԱՀ), Հրանտ Մելքումյանը ՝ Բորիս Գրաչյովի (ՌԴ), Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել): ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն առաջին շրջանում կհանդիպի Անտոն Կովալյովին (Կանադա):

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Placeholder
Սեպտեմբերի 3-ին մեկնարկում է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը