Թուրքիայում տեղի ունենալիք «Օսմանյան արխիվների համաժողովում» կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը
Քաղաքական
11:44 01/09/2017
Տարածաշրջան

Թուրքիայում տեղի ունենալիք «Օսմանյան արխիվների համաժողովում» կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը

Թուրքիայում նոյեմբեր ամսին տեղի կունենա «Օսմանյան արխիվների 2-րդ միջազգային համաժողովը», որի ընթացքում օրակարգում կլինի նաև Հայոց ցեղասպանության հարցը:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, համաժողովի բացումը կանի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Միջոցառմանը մասնակիցների թվում կլինեն մտավորականներ, պատմաբաններ, արխիիվագետներ, որոնք ըստ աղբյուրի՝ «հիմնվելով պաշտոնական փաստաթղթերի և Օսմանյան կայսրության ժամանակաշրջանին պատկանող, արխիվում տեղ գտած նյութերի վրա, կքննարկեն պատմական փաստերը»: 

Մասնավորապես  համաժողովի ընթացքում կլինեն «Օսմանյան կայսրությունում արտագաղթը և բռնի արտագաղթը» և «Լոզանի և նեղուցների հարցը» խորագրով քննարկումներ:

Placeholder
Թուրքիայում տեղի ունենալիք «Օսմանյան արխիվների համաժողովում» կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը