Հովհաննես Բաչկովը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Սպորտ
10:18 01/09/2017
Հայաստան

Հովհաննես Բաչկովը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 64 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դարձել է բրոնզե մեդալակիր։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկը զիջել է Կուբան ներկայացնող Էնդի Կրուզ Գոմեսին եւ չի կարողացել դուրս գալ եզրափակիչ։

Եվրոպայի գործող չեմպիոն Բաչկովը բրոնզե մեդալն ապահովել էր հաղթելով դեռ քառորդ եզրափակչում։

Եզրափակչում կուբացի բռնցքամարտիկը ոսկե մեդալի համար կպայքարի Ուզբեկստանի ներկայացուցիչ Իկբոլժոն Խոլդարովի հետ։

Ավելի վաղ 60 կգ քաշային կարգում պայքարից դուրս էր մնացել Կարեն Տոնականյանը։

Placeholder
Հովհաննես Բաչկովը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր