Տիգրան Մանսուրյանի գործերի յուրօրինակ համերգներ՝ Հառիճավանքում, Վանաձորում և Արցախում
Մշակույթ
18:45 01/09/2017
Հայաստան

Տիգրան Մանսուրյանի գործերի յուրօրինակ համերգներ՝ Հառիճավանքում, Վանաձորում և Արցախում

Եղիշե Չարենցի և Ավետիք Իսահակյանի բանաստեղծությունների հենքով կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ստեղծած մեղեդիներն են հնչելու հոկտեմբերի 1-ին Վանաձորի Էդվարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրցի դահլիճում, հոկտեմբերի 2-ին՝ Հառիճավանքում, և նոյեմբերի առաջին տասնօրյակում Արցախում նախատեսված համերգներին։ Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

«Վաղուց եմ երազել այսպիսի համերգների մասին»,- Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին ավելի վաղ իր գաղափարն էր փոխանցել Տիգրան Մանսուրյանը:

Հառիճավանքի համերգը յուրօրինակների մեջ ամենայուրօրինակն է լինելու։ Բացի վանքի ներսում հնարավոր 60 հանդիսատեսներից, տարածքում 200-250 մարդ կկարողանա տեղադրված մեծ վահանակների վրա Հանրային հեռուստատեսության հեռարձակմամբ համաժամանկյա հետևել համերգին։

Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյանը նույնպես խոստացել է առավելագույն աջակցություն՝ համերգն Արցախում լավագույնս կազմակերպելու համար։

Placeholder
Տիգրան Մանսուրյանի գործերի յուրօրինակ համերգներ՝ Հառիճավանքում, Վանաձորում և Արցախում