Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսաուղերձ՝ կոչ անելով դպրոցներում գրկաբաց դիմավորել նաև հաշմադամություն ունեցող երեխաներին:
«Անկախ իր կարողություններից յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ստանալու որակյալ կրթություն իր հասակակիցների հետ միասին: Այս սեպտեմբերին ողջունեն հաշմանդամություն ունեցող երեխաներին իրենց դասարանում, դպրոցում և համայնքում: Ամեն երեխա պետք է ստանա որակյալ ներառական կրթություն»,-նշում է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագը: