Ռումբի կեղծ ահազանգում կասկածվում է նախարարության աշխատակիցը. ՀԺ
Օրվա մամուլ
09:31 02/09/2017
Հայաստան

Ռումբի կեղծ ահազանգում կասկածվում է նախարարության աշխատակիցը. ՀԺ

 
Երեկ առավոտյան 10։26 ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների  նախարարության  շենքում  ռումբ կա տեղադրված։ Նախարարության  ողջ աշխատակազմը  տարհանվել է շենքից։  Որոնողական աշխատանքների արդյունքում շենքում ռումբ չի հայտնաբերվել, և նախարարության աշխատակիցները  վերադարձել են իրենց  աշխատատեղերը։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ռումբ տեղադրելու վերաբերյալ  կեղծ ահազանգի գործով արդեն իսկ կասկածյալ կա։ Վերջինս, որոշ տեղեկությունների համաձայն՝ նախարարության աշխատակից է։  ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի  և լրատվության  վարչությունից  թերթի հարցին ի պատասխան ասել են,  որ լրացուցիչ տեղեկություններ  կտրամադրեն ավելի ուշ։
Placeholder
Ռումբի կեղծ ահազանգում կասկածվում է նախարարության աշխատակիցը. ՀԺ