Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած է Արցախի կողքին. Վարչապետ
Քաղաքական
16:17 02/09/2017
Հայաստան

Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած է Արցախի կողքին. Վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության տոնի առթիվ։ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ներկայացնում են ուղերձն ամբողջությամբ. 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ կառավարության և իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ Արցախի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:

Խոնարհվում ենք Արցախի անկախության ու ազատության համար մարտնչած հերոսների առջև: Նրանց անձնվիրությունը մեզ պարտավորեցնում է ամենօրյա աշխատանքով ամրապնդել մեր հաղթանակները, ուժեղացնել մեր անվտանգությունն ու մարտունակությունը և առաջ շարժվել մեր ընդհանուր ազգային նպատակների իրականացման լավատեսական ձգտումներով:

Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած է Արցախի կողքին ու պատրաստ է հնարավորինս աջակցել ու սատարել տնտեսական զարգացմանը վերաբերող ծրագրերի իրականացման հարցում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այսօրվա մեծ տոնի առթիվ՝ մաղթելով Արցախի մեր հայրենակիցներին խաղաղություն, առաջընթաց և նորանոր հաջողություններ»:
 

Placeholder
Հայաստանի կառավարությունը միշտ կանգնած է Արցախի կողքին. Վարչապետ