Տեղի է ունեցել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ
Տնտեսություն
15:22 02/09/2017
Հայաստան

Տեղի է ունեցել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Նիստում քննարկվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ երեք հայտ:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամաբ՝ հիմնավորումների և փաստարկների քննարկումից հետո հանձնաժողովը որոշել է մերժել ներկայացված երեք բողոքը: 

Placeholder
Տեղի է ունեցել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ