Հայաստանում 89.3%-ով ավելացել է ՋԷԿ-երի արտադրության ծավալը
Տնտեսություն
09:00 02/09/2017
Հայաստան

Հայաստանում 89.3%-ով ավելացել է ՋԷԿ-երի արտադրության ծավալը

2017 թվականի հունվար-հուլիսին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 4 490.5 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.8%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ԱՎԾ-ի՝  հունվար-հուլիս ամիսներին ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է  89.3%-ով և կազմել 1 685.5 մլն կՎտ ժամ, իսկ հողմային էլեկտրակայանների կողմից արտադրվել է 1.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 33.3%-ով:

Ջերմային կայաններում արտադրության ծավալներն էլ կազմել են  64.2 մլն կՎտ ժամ՝ աճը կազմելով  25.1%:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ նվազել են 1.8%-ով՝  կազմելով1 455.9 մլն կՎտ ժամ։

Այս տարվա յոթ ամիսներին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է 1 347.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 24.8%-ով:


 

Placeholder
Հայաստանում 89.3%-ով ավելացել է ՋԷԿ-երի արտադրության ծավալը