Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել են տոնական միջոցառումներին
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղակատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի, արցախահայության և տոնակատարությանը մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության ու արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:
Երեկոյան Նախագահ Սարգսյանը կմասնակցի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվելիք տոնական ընդունելությանը, այնուհետև Վերածննդի հրապարակում ներկա կգտնվի անկախության հռչակման տարեդարձին նվիրված տոնական համերգին:
Միջոցառումներին մասնակցում էին ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:



