Մսի արտադրության ծավալները Հայաստանում աճել են
Տնտեսություն
16:46 02/09/2017
Հայաստան

Մսի արտադրության ծավալները Հայաստանում աճել են

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 7.2%-ով՝ կազմելով 22 402.4 տոննա: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 20 888.2 տոննա միս:

Միևնույն ժամանակ, ըստ ԱՎԾ-ի, մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, աճել են 72.3%-ով և կազմել 5 529.7 տոննա:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝  58.6%-ով աճել են մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 412.3 տոննա:

 

Placeholder
Մսի արտադրության ծավալները Հայաստանում աճել են