ԱԺ-ում ռումբ չեն գտել
Քաղաքական
16:34 02/09/2017
Հայաստան

ԱԺ-ում ռումբ չեն գտել

«Ազգային Ժողովում տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: ժամը 13:30-ի դրությամբ աշխատանքները ավարտվել են»,-հայտնում են ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան՝  ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը:
 

Placeholder
ԱԺ-ում ռումբ չեն գտել