Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Նաիրիտ»-ում ծխահարված երեք հրշեջներն այժմ գերազանց վիճակում են. ԱԻ փոխնախարար
«Նաիրիտ» գործարանում հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված երեք հրշեջներն այժմ գերազանց վիճակում են, առողջական որևէ խնդիր չունեն: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանը՝ հավելելով, որ փրկարարների անձնազոհ գործողությունների արդյունքում հնարավոր եղավ խուսափել անկանխատեսելի հետևանքներով գործընթացներից:
Ինչ վերաբերում է այրված նյութերի թափոններին, դրանք կամ պետք է Հյաաստանից դուրս տարվեն, կամ ոչնչացվեն, կամ էլ ապահով կերպով կոնսերվացվեն Հայաստանում: Երկու ամսվա ընթացքում միջազգային փորձագետները կառաջարկեն համապատասխան լուծումների փաթեթ:
«Այս պահին հրշեջները «Նաիրիտ» գործարանի տարածքում հերթապահություն են իրականացնում, հովացման աշխատանքներ տանում, որպեսզի հրդեհի բռնկման դեպքեր չկրկնվեն»,- ասաց նա: