Ամեն ինչ կանենք, որպեսզի առաջ գնանք. Հովհաննես Բաչկով
Աշխարհում
14:30 04/09/2017
Հայաստան

Ամեն ինչ կանենք, որպեսզի առաջ գնանք. Հովհաննես Բաչկով

Լուսադեմին Հայաստանի ազգային հավաքականի բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ) և Կարեն Տոնականյանը (60 կգ) Համբուրգում անցկացված աշխարհի առաջնությունից վերադարձել են Երևան:

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ՀԱՕԿ լրատվականին ասել է.

«Այս անգամ ոսկի նվաճել չհաջողվեց: Բավարարվեցի բրոնզով: Բայց ամեն ինչ կանենք, որպեսզի առաջ գնանք: Կուբացու հետ ավելի շատ մենամարտում էի կամքի ուժով, քանի որ ընթացքում զգում էի, թե որքան հոգնածություն կար մեջս: Չէի հասցրել վերականգնվել: Սա արդարանալու համար չեմ ասում: Եվրոպայի առաջնությունից շատ քիչ ժամանակ էր անցելև չէի հասցրել վերականգնվել:
Մոնղոլ և ղազախ մրցակիցներիս հետ էլ ավելի շատ էներգիա էի ծախսել: Սրանք կապված են միմյանց հետ: Ի վերջո, օրգանիզմի հետ գործ ունենք: Այդ մենամարտում կուբացին իրեն ավելի լավ էր զգում»:

Կարեն Տոնականյանը դժգոհ է իր մասնակցությունից։

«Չստացվեց: Աշխարհի առաջնությունում թույլ բռնցքամարտիկներ չկան, բոլորն էլ գալիս են վարկանիշով՝ ընտրված մարզիկներ են: Թե ինչըև ինչու չստացվեց, մարզիչների հետ կվերլուծենք և կաշխատենք հետագայում թույլ տրված սխալները չկրկնել», - ասել է նա:

Placeholder
Ամեն ինչ կանենք, որպեսզի առաջ գնանք. Հովհաննես Բաչկով