Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության կողմից իրականացվող «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում, Բիալիստոկի մշակույթի կենտրոնի ճեմասրահում պաշտոնապես օրերս բացվել է ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ելույթներով հանդես են եկել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը և Բիալիստոկի քաղաքապետի տեղակալ Ռաֆալ Ռուդնիցկին:
Կազմակերպիչների փոխանցմամբ, դեսպան Էդգար Ղազարյանը ներկայացրել է Դավիթ Հակոբյանի ստեղծագործական ուղին և նշել, որ ՀՀ Նախագահի արտասահմանյան այցելությունների, ինչպես նաև Հայաստանի տեսարժան վայրերի մասին պատմող այդ ինքնատիպ ցուցահանդեսն արդեն կազմակերպվել է Լեհաստանի մի շարք քաղաքներում, և շնորհակալություն է հայտնել Բիալիստոկի իշխանություններին այն «Արևելքի մշակույթ» ծրագրի շրջանակներում ընդգրկելու և Բիալիստոկի հասարակությանը ներկայացնելու հնարավորության համար:
Դեսպան Ղազարյանը կոչ է արել ցուցադրության մասնակիցներին չբավարարվել ներկայացվածով և անձամբ այցելել Հայաստան և վայելել Հայաստանի անզուգական բնությունն ու հայկական ջերմ հյուրընկալությունը:





