Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալն աճել է 24%-ով
Տնտեսություն
18:17 04/09/2017
Հայաստան

Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալն աճել է 24%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017  թվականի հունվար-հուլիսին  Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 24%-ով:

Ըստ ԱՎԾ-ի՝  նախորդ տարվա յոթ ամիսներին Հայաստանում արտադրվել 11 մլն  514.5 հազար հատ սիգարետ, իսկ այս տարվա հունվար-հուլիսին՝ 14 մլն  283.5
հազար հատ:

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 15%:

Հիշեցնենք, որ Հայաստանում 16 և բարձր տարիքային խմբերում ծխախոտի օգտագործման տարածվածությունը տղամարդկանց  շրջանում կազմում է 50%-ից ավելի, կանանց շրջանում՝ 3-4%:  Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանում 16 տարեկանից բարձր տղամարդկանց կեսից ավելին ծխող է, ինչը բարձր ցուցանիշ է:

Placeholder
Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալն աճել է 24%-ով