Հայաստանում գինու արտադրությունը 32.7 տոկոսով աճել է
Տնտեսություն
09:12 04/09/2017
Հայաստան

Հայաստանում գինու արտադրությունը 32.7 տոկոսով աճել է

ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականի  հունվար-հուլիսին  Հայաստանում արտադրվել է 4 398.5 հազար լիտր գինի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32.7 տոկոսով:  Նշենք, որ 2016թ-ի հունվար-հուլիսին հանրապետությունում արտադրվել է 3 314.1 հազար լիտր գինի:

Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 26.2%-ով`կազմելով 274.8 հազար լիտր:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ հունվար-հուլիսին ավելացել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Այսպիսով, հանրապետությունում արտադրվել է 12 730.0  հազար լիտր գարեջուր` 2016թ-ի հունվար-հուլիսի  համեմատ աճելով 12.5 %-ով:

Միևնույն ժամանակ նվազել են որոշ ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները:  Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում հունվար-հուլիսին արտադրվել է 2 994.5  հազար լիտր օղի և օղու լիկյոր, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 37.2%-ով:

Նշված ժամանակահատվածում  7.6 տոկոսով  նվազել է նաև վիսկիի արտադրության ծավալները: Եթե 2016թ-ի հունվար-հուլիսին արտադրվել է 890.3 հազար լիտր վիսկի, ապա  2017թ-ի նույն ժամանակահատվածում՝  822.6 հազար:

Placeholder
Հայաստանում գինու արտադրությունը 32.7 տոկոսով աճել է