Արտակ Զաքարյան. Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն արդեն իսկ լավ արդյունքներ է ցույց տալիս
Քաղաքական
15:04 04/09/2017
Հայաստան

Արտակ Զաքարյան. Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն արդեն իսկ լավ արդյունքներ է ցույց տալիս

«Ի տարբերություն Ադրբեջանի, մեր ռազմաարդյունաբերական համալիրն ավելի անկախ է»,-լրագրողների հետ զրույցում ասասց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա այսօր մասնակցում էր Երևանում անցկացվող «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին:

Պաշտպանության փոխնախարարի գնահատմամբ, Ադրբեջանի ռազամաարդյունաբերական համալիրը մեծ կախվածություն ունի:

«Թեկուզ ծավալներով ավելի հնչեղ է, բայց դա ոչինչ չի նշանակում»,-ասաց նա:
Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը վերագործարկվել է նախկին ավանդույթների հիման վրա:

«Արդեն իսկ կարողանում է լավ արդյունքներ ցուցաբերել: Արտադրանքի մի քանի տեսակներ շատ ակտիվորեն զինված ուժերում կիրառվում են՝ հատկապես առաջնագծում»,-ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ այսօր  երկրի ղեկավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվում ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը:
 

Placeholder
Արտակ Զաքարյան. Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրն արդեն իսկ լավ արդյունքներ է ցույց տալիս