Բիզնես-ներդրումները սպասարկելու համար հստակ մեխանիզմներ չունենք. Միքայել Մելքումյան
Տնտեսություն
16:14 05/09/2017
Հայաստան

Բիզնես-ներդրումները սպասարկելու համար հստակ մեխանիզմներ չունենք. Միքայել Մելքումյան

Մի կողմից ակտիվ քայլեր ենք կատարում՝ Հայաստան ներդրումներ բերելու համար, մյուս կողմից ապագա բիզնես-ներդրումները սպասարկելու համար հստակ մեխանիզմներ չունենք։ Դա նման է նրան, որ ծառերը տնկես՝ առանց ոռոգման համակարգի։ ԱԺ տնտեսական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկմանը նման համեմատական անցկացրեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

«Սա լուրջ խնդիր է։ Ներդրումները պետք է պաշտպանվեն հստակ վարչարարության արդյունքում։

Կարող ենք առայժմ արձանագրել, որ դատական համակարգը չի սպասարկում բիզնես-շահը»,- ասաց նա։

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն իր հերթին նկատեց, որ «ոչ միայն ծառն է տնկվում, այլև նրան զուգահեռ՝ ներդրվում է ոռոգման համակարգը»։

«Այո, այսօր լուրջ ներդրումներ են կատարվում թե ներդրումները խթանելու, և թե դատական համակարգը ադեկվատ դարձնելու՝ ներդրումները պաշտպանելու համար»,- ասաց նա։

Միքայել Մելքումյանը նկատեց նաև, որ դեպի Ռուսաստան կամ Արաբական երկրներ հայկական բերքի արտահանման ճանապարհին դժվարություններ են հանդիպում հատկապես Լարսի անցակետում։

«Որքան ես գիտեմ, 100 տոննա պտուղ-բանջարեղեն տեղափոխելու ժամանակ ավիացիոն ծախսերը 1 դոլարից ավել չեն։ Պետք է հասկանալ՝ բերքը ցամաքային տրանսպորտով և ավիացիայով տեղափոխշվելու որքան շահույթի կորուստ ունենք»,- ամփոփեց պատգամավորը։

 

Placeholder
Բիզնես-ներդրումները սպասարկելու համար հստակ մեխանիզմներ չունենք. Միքայել Մելքումյան