Հովիտ գյուղում մարդիկ բրուցելոզով են վարակվել
Տնտեսություն
14:41 05/09/2017
Հայաստան

Հովիտ գյուղում մարդիկ բրուցելոզով են վարակվել

Շիրակի մարզի Հովիտ գյուղում վերջին 1-1.5 տարվա ընթացքում մոտ 20 բնակիչ հիվանդացել է բրուցելյոզով: Գյուղապետ Ավետիք Սերոպյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին հիվանդն արդեն դուրս  գրվել հիվանդանոցից: Գյուղում հույս ունեն, որ առաջիկայում հիվանդությունը կվերանա:

«Մի շաբաթ առաջ մոտ 350 խոշոր եղջարավոր անասուններից նմուշառում է իրականացվել: Պատասխանները եկել են, չորսի մոտ է հայտնաբերվել հիվանդությունը, դրանք մորթվել են»,-ասաց գյուղապետը:

Նա հանգստացնում է, էդ չորս հատը բոլոր համայնքներում էլ կա:

Հիմա մանր եղջերավոր անասուններից են արյուն վերցնում, մի շաբաթից էլ նրանց վիճակի մասին եզրակացությունները պարզ կլինեն: Գյուղացիներն ընդհանուր առմամբ մոտ 1200 ոչխար, գառ ու այծ ունեն:

Համայնքապետի խոսքով, հարակից գյուղերում էլ հիվանդությունը կա, վարակի աղբյուր նա համարում է անասունի մորթ անողներին:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած թվերը համադրելիս, տեսնում ենք, որ բրուցելոզով հիվանդների թիվն այս տարվա յոթ ամիսներին ավելացել է:

Եթե 2016-ի հունվար-հուլիսին գրանցվել է բրուցելյոզով հիվանդանալու 36 դեպք, որից 33-ը գյուղական համայնքներում, ապա այս տարվա յոթ ամսիներին գրանցվել է 46 դեպք, որից 42-ը՝ գյուղերում:

Placeholder
Հովիտ գյուղում մարդիկ բրուցելոզով են վարակվել