Լարվել են Կարեն և Սամվել Կարապետյանների հարաբերությունները. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
09:44 05/09/2017
Հայաստան

Լարվել են Կարեն և Սամվել Կարապետյանների հարաբերությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս լարվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները: Ու հիմա, ինչպես պնդում են թերթի աղբյուրները՝ Սամվել Կարապետյանը հրաժարվել է Հայաստանում մեծ ներդրումներ անելու ծրագրերից:

«Մինչդեռ երբ ժամանակին Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, Ս.Կարապետյանը հայտարարել էր ներդրումների, այդպես նաև կառավարությանը նպաստելու իր մտադրությունների մասին: Պատահական չէ նաև այն հանգամանքը, որ այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից ներդրումները ոչ միայն չեն ավելացել, այլև ընդհակառակը՝ կապիտալի արտահոսք է եղել` 12.2 մլրդ դրամի չափով, ընդ որում, արտահոսքը եղել է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտից, որը կենտրոնացած է  «Տաշիր գրուպ» ընկերության ձեռքում»,-գրել է թերթը:

Placeholder
Լարվել են Կարեն և Սամվել Կարապետյանների հարաբերությունները. «Ժողովուրդ»