Մշակույթի գործիչները դժգոհ են Արմեն Ամիրյանից. «Իրատես»
Օրվա մամուլ
09:42 05/09/2017
Հայաստան

Մշակույթի գործիչները դժգոհ են Արմեն Ամիրյանից. «Իրատես»

«Իրատես»-ում կարդում ենք. «Վերջին շրջանում  մեծացել է մշակույթի ներկայացուցիչների  դժգոհությունը  ոլորտի պատասխանատուից։ Նախարար Արմեն  Ամիրյանի բարեփոխումները  միշտ չէ, որ դրական արձագանք  են ունենում  մշակույթի  ներկայացուցիչների շրջանում։ Ավելին շատերը վրդովմունք են հայտնում, թե նախարարը  մատների արանքով է  նայում որոշ հարցերի, կայացվում են որոշումներ  առանց բազմակողմանի  քննարկումների։

Այսպես. Տևական  ժամանակ ձգձգվում էր թանգարանների  մասին օրենքի  ընդունումը։ Այն արդեն ԱԺ-ում է։ Օրենքով թանգարանների  ղեկավարումն  անցնում է  խորհուրդներին։  Այս օրենքի հանդեպ  թանգարանների  աշխատողները  որոշակի  վերապահումներ ունեն, մինչդեռ նախարարությունը  նրանց հետ քննարկումներ  անգամ չի անցկացրել մինչ օրենքը  խորհրդարան  ներկայացնելը։  Ի դեպ, արվեստի գործիչները նշում են, որ նախարարից լուրջ վերափոխումներ էին ակնկալում, մինչդեռ վերջինս շարունակում է  նախորդի աշխատաոճը՝ չնչին տարբերությամբ»:

Placeholder
Մշակույթի գործիչները դժգոհ են Արմեն Ամիրյանից. «Իրատես»