ՖԻՖԱ-ն ուզում է փոխել ազգային հավաքականների վարկանիշի հաշվարկի համակարգը
Աշխարհում
15:51 05/09/2017
Աշխարհ

ՖԻՖԱ-ն ուզում է փոխել ազգային հավաքականների վարկանիշի հաշվարկի համակարգը

ՖԻՖԱ-ն մտադիր է փոխել ազգային հավաքականների վարկանիշի հաշվարկի համակարգը:  Վեստի.ռու-ի հաղորդմամբ, չի բացառվում, որ բարեփոխումը կլինի մինչև 2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ մասի վիճակահանությունը:

«ՖԻՖԱ-ն կվերանայի ազգային հավաքականների վարկանիշների համակարգը և որոշում կընդունի 2018 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի ավարտից հետո: Հնարավոր է, որ արվեն փոփոխություններ վարկանիշի բարելավման համար»,- նշել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը:

ՖԻՖԱ-ն ամեն ամիս հրապարակում է ազգային հավաքականների վարկանիշը, որը հաշվի է առնվում խոշոր մրցաշարերի վիճակահանությունների ժամանակ:

Placeholder
ՖԻՖԱ-ն ուզում է փոխել ազգային հավաքականների վարկանիշի հաշվարկի համակարգը