Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրթություն, գիտություն
18:45 05/09/2017
Աշխարհ
Հայաստանի բուհերը կրկին բացակայում են Times Higher Education-ի ցանկից
Բարձրագույն կրթության և նորությունների գծով մասնագիտացած Times Higher Education պարբերականը հրապարակել է աշխարհի 2018 թվականի լավագույն համալսարանների ցանկը։ Հայաստանը կրկին չի ընդգրկվել այդ ցանկում։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Օքսֆորդի համալսարանը, որնը նախորդ տարի ևս առաջատարն էր։
Առաջատարների հնգյակում են համապատասխանաբար Քեմբրիջի համալսարանը, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Ստենֆորդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։

Placeholder