«Transparency International»-ը ադրբեջանական «լվացքի» հետաքննության կոչ է անում
Քաղաքական
18:20 05/09/2017
Աշխարհ

«Transparency International»-ը ադրբեջանական «լվացքի» հետաքննության կոչ է անում

«Transparency International»  միջազգային կազմակերպությունն անդրադարձել է «The Guardian» պարբերականի կողմից անցկացված լրագրողական  հետաքննությանը, որը սկանդալային բացահայտումներ է արել Ադրբեջանի ղեկավարության կողմից եվրոպացիներին կաշառելու վերաբերյալ։

Բացահայտվել է, որ Ադրբեջանի իշխող վերնախավը  2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փողեր լվանալու համար: Այս գաղտնի ծրագիրը ստացել է «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը:

«Դրամական միջոցները, որոնք ներդրվել են Ադրբեջանի և Ռուսաստանի անթափանց վճարային համակարգերի միջոցով, ուղղվել են դեպի բրիտանական ընկերություններ: Եվրոպայի առաջատար բանկերից մեկը՝ Danske-ն, վճարումներ է կատարել Էստոնիայում իր մասնաճյուղի միջոցով: Երբ դուք մուտք ունեք պետական բյուջե և ձեր պետության հույսը  նավթ ու գազի պաշարներներն են, զարմանալի չէ այն հանգամանքը, որ  իշխող վերնախավը, անկախ այն բանից, թե ինչն է լավ իր քաղաքացիների համար, անում է  սրտի ուզածը։ Սա տեղի է  ունենում Ադրբեջանում։ Մարդու իրավունքները սպառնալիքի տակ են գտնվում, ընդդիմությունը իշխանությունների կողմից ջախջախվում է, սակայն միևնույն ժամանակ իշխող վերնախավը բարգավաճում է։ Մամուլի ազատության վարկանիշում 180 պետությունների շարքում Ադրբեջանը հայտնվել է 160-րդ տեղում։  Հիմա պարզ է, որ ԵԽ շատ անդամների կաշառել են Ադրբեջանի մարդու իրավունքների քննադատական զեկույցների ժամանակ չքվեարկելու համար։  Danske Bank-ը նախկինում ևս եղել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաշվետվության նախագծի ուշադրության կենտրոնում, այն անվանել են ռուսական լվացքատուն»,- գրում է Transparency  միջազգային կազմակերպությունը։

Միջազգային կազմակերպությունը նշում է, որ համագործակցում է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաշվետվության նախագծի հետ, որպեսզի հետաքննությունում առկա գաղտնի մանրամասները բացահայտվեն,  կաշառվածները պատասխանատվության ենթարկվեն։

Ավելին, Transparency-ին կոչ է անում բոլորին նամակ ուղարկել ԵԽ անդամ պետությունների իրենց ներկայացուցիչներին՝ կոչ անելով լիարժեք հետաքննություն իրականացնել։ Միջազգային կազմակերպությունը նշում է, որ այս ապացույցները  սեպտեմբերի 7-ին ներկայացնելու է ԵԽԽՎ-ի և կոչ կանի ԵԽԽՎ-ին լիարժեք թափանցիկ հետաքննություն իրականացնել։ 
Transparency-ին կոչ է անում Չեխիայի Հանրապետությանը, Դանիային, Գերմանիային հետաքննել իրենց երկրում գտնվող ընկերությունների դերն այս հարցում՝ միաժամանակ պահանջելով խստացնել փողերի լվացման դեմ պայքարի գործընթացները։

Placeholder
«Transparency International»-ը ադրբեջանական «լվացքի» հետաքննության կոչ է անում