Սոցապնախարարությունը խստացրել է նպաստ ստանալու կարգը. ՀԺ
Օրվա մամուլ
09:11 06/09/2017
Հայաստան

Սոցապնախարարությունը խստացրել է նպաստ ստանալու կարգը. ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 1-ից ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիները պարտավոր են սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայացնել ընտանիքի բացակա անդամի գտնվելու վայրի մասին տեղեկանք: Պարզվում է, որ սա արվում է, որպեսզի պետությունը տեղյակ լինի, թե նպաստ ստացող ընտանիքի անդամներից որևէ մեկը` հիմնականում ընտանիքի հայրը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ, թե` ոչ: Այս համակարգի ներդրման միակ նպատակն այն է, որ սոցիալական ծառայությունում կարողանան վերահսկել,  թե նպաստ ստացող ընտանիք ինչ եկամուտ է մտնում:

Սահմանված կարգի համաձայն` բացակայության 3-րդ ամսում, ընտանիքի անդամների կողմից պետք է պարտադիր համապատասխան դիմում ներկայացվի, թե որքան է կազմում արտերկրից ուղարկվող եկամուտը»:

«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ սոցապնախարար Արտեմ Ասատրյանը մեկնաբանել է այս նորամուծության նպատակը:

«Ընտանիքները դիմում են նպաստ ստանալու համար և պետք է հստակ ճշտենք նրանց անապահովության աստիճանը: Անապահովության աստիճանի տեղեկատվության ճշգրտման շրջանակն ընդլայնվում է: Այս աշխատանքները շարունակական բնույթ են կրում»,- նշել է նախարարը:

Հարցին, թե դա արվում է, որ նվազեցվեն նպաստ ստացող ընտանիքների թիվը, նախարարը ջղաձգվել է, իսկ հարցն արհեստական է որակել. «Ձեր հարցադրումը շատ արհեստական է, ի՞նչ է նշանակում` զրկվելու են ընտանեկան նպաստից...»,- նշել ու հեռացել է նախարար Ասատրյանը:

Placeholder
Սոցապնախարարությունը խստացրել է նպաստ ստանալու կարգը. ՀԺ