Արցախի նախադպրոցական հաստատությունների շարքում կարևոր դեր ունի «Սոսե» մանկապարտեզների ցանցը. Բակո Սահակյան
Կրթություն, գիտություն
13:07 06/09/2017
Հայաստան

Արցախի նախադպրոցական հաստատությունների շարքում կարևոր դեր ունի «Սոսե» մանկապարտեզների ցանցը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախի նախադպրոցական հաստատությունների շարքում կարևոր դերակատարություն ունի «Սոսե» մանկապարտեզների ցանցը, որը հիմնադրվել է Սփյուռքի մեր հայրնակիցների ջանքերով և հանդիսանում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության յուրահատուկ մի խորհրդանիշ:

Նախագահը երախտագիտություն է  հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս հայրենանվեր նախաձեռնության իրականացմանը՝ մեր ժողովրդի հոգսերով ապրելու, հայրենիքին միշտ օգտակար լինելու պատրաստակամության համար:

Placeholder