Բրազիլիայի երկու նախկին նախագահներին կոռուպցիայի գործով մեղադրանք է առաջադրվել
Իրավունք
19:31 06/09/2017
Աշխարհ

Բրազիլիայի երկու նախկին նախագահներին կոռուպցիայի գործով մեղադրանք է առաջադրվել

Բրազիլիայի գլխավոր դատախազությունը Գերագույն դատարան է ուղարկել երկրի նախկին երկու նախագահների՝ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի  և Դիլմա Ռուսեֆի դեմ մեղադրական եզրակացությունները:  Եվրանյուզը գրում է, որ նրանց դեմ առաջադրված է մեղադրանք, համաձայն որի կազմակերպել են հանցավոր խումբ՝ նպատակ ունենալով յուրացնել Պետրոբրաս նավթագազային պետական ընկերության  միջոցները:

Մեղադրանք է առաջադրվել նաև Աշխատողների կուսակցությունից երկու բարձրաստիճան գործիչների՝ Ռուսեֆի աշխատակազմի ղեկավարին և կուսակցության նախկին գանձապահին: Դատախազության վարկածով, երկու նախագահների պաշտոնավարման ժամանակ նրանք անօրինական  հարստացել են 476 միլիոն դոլարով: Հետաքննության կարծիքով, Պետրոբրասի բյուջեից գողացվել է մի քանի միլիարդ դոլար:

Մեկ տարի առաջ Դիլմա Ռուսեֆը հեռացվեց իշխանությունից այն պատճառով, որ առանց խորհրդարանի հետ խորհրդակցելու վերաբաշխել է պետական միջոցները: Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան իր հերթին վեց քրեական գործով է անցնում:

Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները և կարծում են, որ քաղաքական դրդապատճառներով են:

 

Placeholder
Բրազիլիայի երկու նախկին նախագահներին կոռուպցիայի գործով մեղադրանք է առաջադրվել