Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման աշախատանքներն իրենց հետագծով են շարժվում. Պյոտր Սվիտալսկի
Քաղաքական
13:37 06/09/2017
Հայաստան

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման աշախատանքներն իրենց հետագծով են շարժվում. Պյոտր Սվիտալսկի

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր առավոտյան է վերադարձել Բրյուսելից և հավաստիացնում է, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշախատանքներն ընթանում են բնականոն հունով:  Այս մասին նա ասաց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իմ ունեցած բոլոր զրույցներից դատելով՝ ամեն ինչ իր հետագծով է շարժվում: Մարդիկ ջանասիրաբար աշխատանքներ են իրականացնում, որպեսզի համաձայնագիրը նոյեմբերին ստորագրվի: Մենք ամեն ինչ պատրաստում ենք, որպեսզի Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ փստաթուղթը ստորագրվի»,- ասաց եվրոպացի պաշտոնյան:

Հարցին՝ ինչու են կրթական փոխանակման ծրագրով Եվրոպա մեկնող երիտասարդները վիզայի հետ կապված դժվարություններ ունենում՝ Պյոտր Սվիտալսկին հավաստիացրեց, որ դրանում որևէ չարակամություն չպետք է փնտրել: Խոսքը զուտ ընթացակարգերի մասին է:

Դեսպանը միաժամանակ հույս հայտնեց, որ կրթական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը հնարավոր նվազագույնի կհասցվեն. «Կառոպցիայի դեմ պայքարի մասին օրենքը կօգնի այդ գործում: Հայաստանն այս առումով միակ չէ: Բազմաթիվ են երկրները, որտեղ հատկապես կրթության ոլորտում առկա են կառուպցիոն ռիսկեր: Կրթությունն այն ոլորտն է, որտեղ  կոռուպցիան պետք է արմատախիլ արվի: Մենք կարող ենք անել դա: Ես լավատես եմ: Ընդհանուր միջավայրը Հայաստանում լավն է»։

Placeholder
Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման աշախատանքներն իրենց հետագծով են շարժվում. Պյոտր Սվիտալսկի