Միհրան Հարությունյանը ուժերը կփորձի խառը մենամարտերում
Սպորտ
17:52 06/09/2017
Աշխարհ

Միհրան Հարությունյանը ուժերը կփորձի խառը մենամարտերում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 2016 թվականի Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ուժերը կփորձի խառը մարտարվեստում։ Այս մասին ինստագրամի իր էջում գրել է  MMA (Mixed martial arts)-ի ղեկավար Ռիզվան Մագոմեդովը։

«Շտապում եմ կիսվել հետաքրքիր նորությամբ: Բոլորին հայտնի հունահռոմեական ոճի օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանը մարզական նոր ճանապարհ է սկսում: Կասկածներ չունեմ, որ նա մեծ բարձրունքների կհասնի այս մարզաձևում: Մենք արդեն համագործակցության պայմանավորվածություն ունենք և ջանք չենք խնայի բարձր նպատակների հասնելու համար։ Սպասեք նորությունների»,- գրել է նա։

Այս մասին իր ինստագրամի էջում հաստատել է նաև Միհրան Հարությունյանը։

 

Placeholder
Միհրան Հարությունյանը ուժերը կփորձի խառը մենամարտերում