Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մշակույթ
16:56 06/09/2017
Հայաստան
Աշխարհահռչակ ամերիկացի սոպրանո Ռենե Ֆլեմինգը ելույթ է ունենալու Երևանում
Հայաստանում առաջին անգամ ելույթ է ունենալու աշխարհահռչակ ամերիկացի սոպրանո Ռենե Ֆլեմինգը: «Երևանյան հեռանկարներ» փառատոնից Panorama.am-ին հայտնեցին, որ քառակի Գրեմմի մրցանակակիր լեգենդար երգչուհու մենահամերգը տեղի կունենա Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 7-ին:
Ռենե Ֆլեմինգը ելույթ է ունենալու Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:
Placeholder