Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Շուրջ 20 ընկերություն կկարողանա օգտվել վարկավորման աջակցության ծրագրից. նախարար
ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարկավորման աջակցության ծրագիրը հնարավորություն է ընձեռնում մթերողներին օգտվել էժան վարկերից և ժամանակին վճարել գյուղացիներին:
Նրա խոսքերով՝ մթերումների հետ կապված վարկավորման աջակցության ծրագիր են իրականացնում, որպեսզի մթերողները կարողանան մթերման գոյացած պարտքերը ժամանակին գյուղացիներին վճարեն:
Ըստ նրա՝ վարկավորման համար դիմել են արդեն շատ ընկերություններ:
Իգնատի Առաքելյանը նշեց, որ շուրջ 20 ընկերություն այդ ծրագրից կկարողանա օգտվել:
«Սա պիլոտային ծրագիր է, որպեսզի մենք կարողանանք վարկունակությունը գնահատել ընկերությունների, իսկ ավելի խոշոր և մասշտաբային ծրագիր, որը կբավարարի ամբողջ շուկան, նախատեսվում է 2018 թ-ից իրականացնել»,- նշեց Իգնատի Առաքելյանը:
Գյուղատնտեսության նախարարը նաև անդրադարձավ հարցին, թե երբվանից է խաղողագործությամբ զբաղվում, արդյոք խաղողի դաշտեր ունի. «Խաղողի այգիներ ես չունեմ, ունեն իմ ընտանիքի անդամները, իրենք են զբաղվում, ես անձամբ չեմ զբաղվում,բայց խաղողագործությունը միշտ էլ ինձ հետաքրքրել է»: