Սալվադոր Դալիի՝ հայրության ԴՆԹ անալիզի արդյունքը
Աշխարհում
10:08 07/09/2017
Աշխարհ

Սալվադոր Դալիի՝ հայրության ԴՆԹ անալիզի արդյունքը

Իսպանացի հայտնի գեղանկարիչ, սյուրռեալիզմի հիմնադիրներից Սալվադոր Դալիի (1904-1989 թթ.) հայրության ԴՆԹ անալիզի արդյունքը  ցույց է տվել, որ նա իսպանուհի պայծառատես Մարիա Պիլար Աբել Մարտինեսը հայրը չէ: Բի-Բի-Սի-ն գրում է, որ գենետիկ փորձաքննությունն անցկացվել էր Իսպանիայի Թունաբանության և դատա-փորձաքննության ազգային ինստիտուտում:

Հիշեցնենք, որ մադրիդյան դատարանի որոշման համաձայն՝ Սալվադոր Դալիի մնացորդները էքսգումացիայի  էին ենթարկվել, որպեսզի հայրության թեսթ անցկացվեր: Այդ հարցով դատարան էր դիմել Մարտինեսը: Կինը պնդում էր, որ Դալին իր հայրն է: ԴՆԹ անալիզ անցկացնելու համար վերցվել էին նկարչի ատամների, ոսկորների, եղունգների  նմուշները:

Եթե կինն ապացուցեր, որ Դալիի աղջիկն է, ապա կարող էր հավակնել նրա ազգանվանն ու ժառանգության մի մասին, որը նկարիչը մահվանից առաջ կտակել էր Իսպանիային:

El Pais թերթին կինն ասել է, որ ոչ ինքը, ոչ փաստաբանը դեռևս չեն տեսել փորձագետների եզրակացությունը:

Placeholder
Սալվադոր Դալիի՝ հայրության ԴՆԹ անալիզի արդյունքը