Ավստրիան ևս դեմ է ԵՄ-Թուրքիա մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը
Քաղաքական
10:52 07/09/2017
Տարածաշրջան

Ավստրիան ևս դեմ է ԵՄ-Թուրքիա մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար  Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ իրենք աջակցում են Գերմանիայի այն դիրքորոշմանը, որ Թուրքիայի և Եվրամիության (ԵՄ) միջև մաքսային պայմանագիրը չպետք է ընդլայնվի:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ,  գերմանական «Bild» թերթի հետ զրուցում արտգործնախարարը պահանջել է, որ ԵՄ-ն այդ հարցում Թուրքիայի նկատմամբ ավելի վճռական դիրքորոշում ցուցաբերի:

Կուրցը ԵՄ-ին կոչ է արել, որ վերջինս միայն դիտորդի կարգավիճակ չստանձնի Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: Նա  նշել է, որ եվրաանդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցություններն անհապաղ պետք է դադարեցնել:

Ըստ Կուրցի՝ վերոնշյալ հարցն  ինքը պատրաստվում է քննարկել ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ:

Նշենք, որ Թուրքիան ԵՄ Մաքսային Միությանը միացել է 1995 թվականին, ինչի շնորհիվ Թուրքիայի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 4 անգամ: Թուրքիայի արտաքին առևտրի 40 տոկոսը բաժին է հասնում ԵՄ երկրներին: Թուրքիայում ուղղակի ներդրումների 1/3-ը կատարում են ԵՄ ընկերությունները: 

Placeholder
Ավստրիան ևս դեմ է ԵՄ-Թուրքիա մաքսային միության պայմանագրի ընդլայնմանը