Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 101 միավոր տեխնիկա
Տնտեսություն
15:34 07/09/2017
Հայաստան

Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 101 միավոր տեխնիկա

«Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի  շրջանակում սեպտեմբերի 7-ի դրությամբ շահառուներին տրամադրվել է 101 միավոր գյուղտեխնիկա, որից 56  միավոր տրակտոր:

ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հիշեցնում են, որ ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների  տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ,հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ, սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:



 

Placeholder
Գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում տրամադրվել է 101 միավոր տեխնիկա