Ալիևի ռեժիմի հանելուկի անտեսված մասը
Քաղաքական
15:42 07/09/2017
Աշխարհ

Ալիևի ռեժիմի հանելուկի անտեսված մասը

«Ադրբեջանական լվացքատան» բացահայտման մեջ, սակայն, ակնհայտ բան է թաքնված եղել, որը չի նշվել ոչ մի հոդվածում։ Այս մասին գրում է «The Guardian» պարբերականը։

Ադրբեջանը Եվրոպայում դրական պատկեր է ցանկանում ստեղծել, քանի որ ունի եվրոպական աջակցության կարիքը «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման հարցում։

Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45 մլրդ դոլար, որի շնորհիվ ադրբեջանական գազը կհասնի Եվրոպա։ Կորպորացիաների, եվրոպական իշխանությունների ազդեցիկ շահերը անտեսում են  հասարակության կամքը և  սպառնալիք հանդիսանում մարդու իրավունքների ու անվտանգ միջավայրի համար։

«Հարավային գազային միջանցքը» Ալիևի ռեժիմի հանելուկի անտեսված մասն է և մասամբ հենց դրանով էլ բացատտրվում է, թե ինչու է Ադրբեջանի վարչակազմը եվրոպական հարթակներում նման կերպ լոբբինգ իրականացնում և զբաղվում փողերի լվացմամբ։

Նույն հոդվածում «Oxfam» միջազգային կազմակերպության Անհավասարության բաժնի ղեկավար Ռեբեկա Գոուլենդը գրել է, որ ամենամտահոգիչն այն է, որ Բրիտանիայի կառավարությունը խոստանում է ճնշում գործադրել նրանց վրա, ովքեր հարկային և կառավարման օրենքներում խախտումներ կգրանցեն։

«Հարկերից խուսափելը զարգացող պետությունների վրա թանկ է նստում՝ ամեն տարի միլիարդավոր դոլար, որը կարելի է վճարել դպրոցների և սոցիալական ծառայությունների համար։ Մինչև քաղաքական գործիչները որոշիչ գործողություններ չիրականացնեն այս հարցում, աշխարհի ամենաաղքատ մարդիկ կշարունակեն դրա համար վճարել»,-նշված է հոդվածում։

Ավելին, ԵԽԽՎ առաջին փոխնախագահ Ռոջեր Գալեն անդրադառնալով «Խավիարային դիվանագիտության» վերաբերյալ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաշվետվության նախագծի և մի շարք ԶԼՄ-ների կողմից իրականացված հետաքննությանը, նշել է, որ վեհաժողովը ողջունում է իրականություն բացահայտող յուրաքանչյուր նախաձեռնություն։ Գալեն հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն արդեն սկսել է  վեհաժողովի մի շարք անդամների ներգրավվածությամբ   կաշառակերության վերաբերյալ  անկախ հետաքննություն։

Բրիտանացի խորհրդարանականը հայտարարել է, որ նրանք, ովքեր որևէ ապացույց ունեն, պետք է անհապաղ գրեն [email protected]ին։

«Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունն էլ իր հերթին նշում է, որ  ԵԽԽՎ-ից տեղեկացել է, որ  «Խավիարային դիվանագիտության», ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ հարցերը  քննարկվելու են ԵԽԽՎ-ում հոկտեմբեր 9-13-ը։

Placeholder
Ալիևի ռեժիմի հանելուկի անտեսված մասը