Առայժմ պատշաճ չէ հայտարարել՝ հետագայում  ինչով կզբաղվի Արայիկ Հարությունյանը. Բեգլարյան
Քաղաքական
11:37 08/09/2017
ԼՂՀ

Առայժմ պատշաճ չէ հայտարարել՝ հետագայում ինչով կզբաղվի Արայիկ Հարությունյանը. Բեգլարյան

Առայժմ պատշաճ չէ հայտարարել՝ հետագայում  ինչով կզբաղվի Արցախի արդեն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց վերջինիս խոսնակ Արտակ Բեգլարյանը։

«Նոր կառավարության կազմը պետք  որոշվի առաջիկա քննարկումների ժամանակ։ Քննարկումներն ընթացքի մեջ են և Սահմանադրությամբ նախատեսված ժամանակահատվածում կորոշվի բոլոր պաշտոնյաների, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի հետագա աշխատանքային գործունեությունը։ Ամեն դեպքում, նախկին վարչապետը շարունակելու է ծառայել հայրենիքին և ժողովրդին։ Իսկ թե ինչ ձևաչափով, կհայտարարենք հետագայում»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ երեկ իր երդմնակալությունից հետո, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է կառավարության հրաժարականը և պետք է նոր կառավարություն ձևավորի: Կառավարության անդամները շարունակելու են պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ ԼՂՀ այլևս նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը կնշանակվի պետնախարար, որն իր կարգավիճակով հավասար է փոխվարչապետի պաշտոնին:

Placeholder
Առայժմ պատշաճ չէ հայտարարել՝ հետագայում ինչով կզբաղվի Արայիկ Հարությունյանը. Բեգլարյան