Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում տեսնում են Հարություն Խաչատրյանին. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:39 08/09/2017
Հայաստան

Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում տեսնում են Հարություն Խաչատրյանին. «Ժամանակ»

Հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ և վարչություն։ Այս պահին  առաջադրված թեկնածուներն  են ռեժիսոր  Վահե Գևորգյանցը՝  Ռուբեն Գևորգյանցի որդին, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը և «Հայաստանի ազգային կինոկենտրոնի»  նախագահ Գևորգ Գևորգյանը։

«Ժամանակ»-ի հետ զրույցում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը իր մտահոգություն է հայտնել Վահե Գևորգյանցի առթիվ՝ նշելով, որ դեմ է պաշտոնի ժառանգականությանը։

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ խնդիրն արդեն հասցրել է  տեղեկանալ Սերժ Սարգսյանը։ Նա միության նախագահի պաշտոնում տեսնում է  Հարություն Խաչատրյանին, ով հենց երեկ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի  ընտրությունների մասնակցելու համար իր դիմումի համաձայն ազատվեց «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրենի պաշտոնից։

Placeholder
Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում տեսնում են Հարություն Խաչատրյանին. «Ժամանակ»