2018-ի ապրիլից հետո Կարեն Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնում, եթե...«Փաստ»
Օրվա մամուլ
09:40 08/09/2017
Հայաստան

2018-ի ապրիլից հետո Կարեն Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնում, եթե...«Փաստ»

«Փաստ»-ի հավաստի աղբյուրների պնդմամբ, Հայաստանի ներքին  ու արտաքին  քաղաքականությունը որոշող նեղ  շրջանակի կողմից  օրերս, վերջապես, որոշում է կայացվել,  թե ով պետք է վարչապետի պաշտոնում աշխատի 2018 թվականի ապրիլից  հետո,  երբ լրանա Սերժ Սարգսյանի  նախագահության ժամկետը։ 

«Որոշել է, որ վարչապետ մնա Կարեն Կարապետյանը և հիմնովին զբաղվի երկրի տնտեսությամբ։  Սերժ Սարգսյանը կհամակարգի երկրի Անվտանգության խորհուրդը՝ իր ենթակայության  ներքո ունենալով ուժային կառույցներից Պաշտպանության նախարարությունը, ԱԱԾ-ն, ԱԻՆ-ը, և ԱԳՆ-ն։

Ոստիկանությունը կենթարկվի  վարչապետին։  Մեր աղբյուրների հավաստմամբ, այսպիսի որոշում է կայացվել,  որպեսզի երկրի  ղեկավարները  դուրս գան  անորոշությունից  և իմանան իրենց  անելիքները։ Սակայն այստեղ  մի կարևոր «բաց» կա։  Եթե հանկարծ, Աստված մի արասցե, պատերազմ սկսվի, այդ դեպքում գերագույն  գլխավոր  հրամանատարի և վարչապետի պաշտոնը  կզբաղեցնի Սերժ Սարգսյանը։ Սա նույնպես արդեն վերջնականապես որոշված է»:

 

 

 

 

Placeholder
2018-ի ապրիլից հետո Կարեն Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնում, եթե...«Փաստ»