Կոնվերս Բանկը «Շիրակացու ճեմարան»-ում բնական գիտությունների լաբորատոր համալիր է բացել
Կրթություն, գիտություն
14:00 08/09/2017
Հայաստան

Կոնվերս Բանկը «Շիրակացու ճեմարան»-ում բնական գիտությունների լաբորատոր համալիր է բացել

Սեպտեմբերի 5-ին` Կոնվերս Բանկի և «Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի»  հետ համագործակցության շրջանակներում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում պաշտոնապես բացվել է բնական գիտությունների լաբորատոր համալիրը:

«Սա Կոնվերս Բանկի սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում հերթական միջոցառումն է: Մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտելու են մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն ստացած սերունդները: Կրթված ու բարձունքներ նվաճելու հավակնություններ ունեցող երիտասարդներն են  այն ներուժը, որոնց շնորհիվ մենք ներկայանալու ենք աշխարհին: Հենց այս գիտակցմամբ  մենք ներգրավվեցինք Ճեմարանի՝ կրթական միջավայրի բարելավման նախագծում՝ այդպիսով  ընդլայնելով այս կրթօջախի հետ համագործակցությունը: Համոզված  ենք , որ ժամանակակից պահանջներին համապատասխանող լաբորատորիաները կնպաստեն ճեմարանականների  շրջանում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը»,- Բանկի հանրային կապերի ծառայության փոխանցմամբ՝ բացման արարողության ժամանակ ասել է  Կոնվերս Բանկի Գործադիր Տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Տարանջատելով լսարանը լաբորատորիայից՝ այս տարածքում ստեղծել ենք բնական գիտությունների միջավայր, որտեղ մեր սաները հնարավորություն կունենան դասերի հետ զուգահեռ իրականացնել նաև լաբորատոր և փորձարարական աշխատանքներ»,- «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը՝ հավելելով, որ բոլոր բոլոր բնական գիտությունները որպես մեկ ամբողջականություն դիտարկող այս ձևաչափը համահունչ է  Միջազգային բակալավրիատի պահանջներին:

Նշվել է նաև, որ ներկայում Կոնվերս Բանկը համագործակցում է տարբեր կրթօջախների հետ՝ գործարկելով քարտային և վարկային պրոդուկտներ, ինչպես նաև աջակցում է տարբեր կրթական ծրագրերի իրականացմանը:

Placeholder