Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արթուր Բաղդասարյանի հեռուստաընկերությունում ամիսներով աշխատավարձ չեն վճարել. «Ժամանակ»
ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերությունում անչափ տխուր վիճակ է ստեղծվել։ Աշխատակիցները ամիսներով աշխատավարձ չեն ստանում, ծրագրերը փակվում են, աշխատակիցները դուրս են գալիս աշխատանքից։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին անգամ Հ3-ում աշխատավարձ են ստացել ապրիլ-մայիս ամսին, այն էլ՝ մասնակի։ Աշխատակիցներ կան, որ 6 ամսով փող չեն ստացել, իսկ եթե անգամ աշխատավարձը վճարում էլ են, ապա 3 անգամից՝ կես-կես։ Երբ աշխատակիցները աշխատավարձ վճարելու պահանջով դիմում են տնօրինությանը, միայն զայրացած հայտարարության են արժանանում, թե՝ որ փող լիներ, կվճարեին։