«Արարատ» ֆուտբոլային ակումբը չի փակվի
Աշխարհում
14:07 09/09/2017
Տարածաշրջան

«Արարատ» ֆուտբոլային ակումբը չի փակվի

Մոսկովյան «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ՝ Ալքեսանդրի Գրիգորյանի հայտարարությունը ակումբի փակվելու մասին կատակ է եղել: Այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է ակումբի ինֆորմացիոն քաղաքականության գծով փոխտնօրեն Անդրանիկ Քերոբյանը:

Նա նշել է, որ ակումբի նախկին տնօրեն Վալերի Հովհաննիսյանի կողմից  20 մլն ռուբլու յոււրացման խնդիրը լուծել է բարեկամաբար:

Քերոբյանի խոսքով, Գրիգորյանի հայտարարությունը եղել է էմոցիոնալ, սակայն հետո սթափ գլխով գնահատել է իրավիճակն ու ճիշտ որոշում կայացրել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին Գրիգորյանը հայտարարել էր, որ «Արարատ» ֆուտբոլային ակումբը սեպտեմբերի 8-ից հետո կդադարեցնի գործունեությունը:  Նախկին տնօրենն ակումբը լքել է օգոստոսի 30-ին ու գնացել Վրաստան: Նրա գնալուց հետո ակումբի հաշվից անհետացել էր 20 մլն ռուբլի:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը ստեղծվել է այս տարվա մարտին:

Placeholder
«Արարատ» ֆուտբոլային ակումբը չի փակվի