Արցախի Սոս գյուղում նորակառույց դպրոց է բացվել
Կրթություն, գիտություն
16:00 09/09/2017
ԼՂՀ

Արցախի Սոս գյուղում նորակառույց դպրոց է բացվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր Մարտունու շրջանի Սոս գյուղում մասնակցել է նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահը երախտագիտություն է հայտնել ամերիկահայ բարերար Ջերարդ Թրփանջյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամին ծրագրի իրականացման համար:

Երկրի ղեկավարը կարևորել է շրջաններում և գյուղական բնակավայրերում դպրոցական ցանցի ընդլայնումն ու արդիականացումը՝ այն համարելով կրթության և մտավոր ներուժի զարգացման առանցքային բաղադրամասերից մեկը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից:
 

Placeholder