Լևոն Արոնյանն անցել է 1/16 եզրափակիչ
Աշխարհում
09:59 09/09/2017
Հայաստան

Լևոն Արոնյանն անցել է 1/16 եզրափակիչ

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում նախօրեին կայացլ է  1/32 եզրափակչի լրացուցիչ պարտիաները: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը կարճեցված ժամանակով առաջին երկու պարտիաները ոչ-ոքի է ավարտել Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆանի հետ, բայց հաջորդ երկու պարտիաներում հաղթանակ է տարել և 4:2 ընդհանուր հաշվով անցել 1/16 եզրափակիչ:

ԱՄՆ-ը ներկայացնող Սամուէլ Սևյանը թայ-բրեյքում զիջել է չինացի Լի Չաոյին 0.5:1.5 հաշվով (ընդհանուր հաշիվը 1.5:2.5 է) և դուրս մնացել հետագա պայքարից:     

Placeholder
Լևոն Արոնյանն անցել է 1/16 եզրափակիչ