Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Հայկ Մարտիրոսյանը
Սպորտ
16:29 09/09/2017
Հայաստան

Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Հայկ Մարտիրոսյանը

Ռումինիայի Մամայա քաղաքում կայացել է Եվրոպայի պատանեկան առաջնության 3-րդ տուրը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, երրորդ տուրում Հայաստանի 36 պատվիրակներից 18-ը հաղթանակներ են տոնել, 8-ը իրենց պարտիաներն ավարտել են հաշտությամբ, իսկ 10 շախմատիստ պարտություն է կրել:

Մրցաշարում 3-րդ հաղթանակները տոնել են և առաջատարների խմբում են ընթանում Բենիկ Աղասարովը (Մ8 տարեկան տղաներ), Ռոբերտ Փիլիպոսյանը (Մ10 տարեկան տղաներ), Արամ Հակոբյանը (Մ16 տարեկան տղաներ) և Կոնստանտին Յայլոյանը (Մ18 տարեկան տղաներ): Առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնել է  միջազգային վարպետ Հայկ Մարտիրոսյանը:

Այսօր տեղի կունենա մրցաշարի չորրորդ տուրը:

 

Placeholder
Եվրոպայի պատանեկան առաջնությունում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել Հայկ Մարտիրոսյանը