Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգեր Լապշինին
Իրավունք
12:28 11/09/2017
Տարածաշրջան

Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգեր Լապշինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ ներում է շնորհվել Իսրայելի, Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով Բաքվի դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

«Ղեկավարվելով Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետով՝ որոշում եմ ընդունում Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Վալերիի Լապշինին ազատել պատժի հետագա կրումից», - ասվում է կարգադրության մեջ:

Նշվում է նաև, որ կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգերին ձերբակալեցին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա հանձնեցին Բաքվին: Պատճառն այն է, որ  Արցախ այցելելուց հետո նրան արգելված էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրաինայի անձնագրով: Այս տարվա հուլիսի 20-ին ադրբեջանական դատարանի որոշմամբ  նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։

Placeholder
Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգեր Լապշինին